Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի՛ երջանկացեք մի վզի հեռանալով, դրանից բան չի փոխվել». Վահան Հովհաննիսյան

12:18, շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.
«Մի՛ երջանկացեք մի վզի հեռանալով, դրանից բան չի փոխվել». Վահան Հովհաննիսյան

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:

Անդրադառնալով Ջհանգիրյանի հրաժարականին՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ջհանգիրյանը հեռացավ, բայց մի՞թե դրանով ավարտվեց վզին դնելու արատավոր պրակտիկան:
     Վզին դնողը դեռ շարունակելու է բազում վզերի դնել: Այնպես որ, մի երջանկացեք մի վզի հեռանալով, դրանից բան չի փոխվել: Մի վիզ այս կողմ, մի վիզ այն կողմ...»:

Հիշեցնենք՝ հայտնի ձայնագրության մեջ Ջհանգիրյանն ասել էր՝ «ես էդ պիտի անեմ, էդ իմ վզին դրած ա»: Ավելի ուշ՝ մեկնաբանելով իր՝ «վզիս դրած է» արտահայտությունը, պարզաբանել էր, թե նկատի է ունեցել, որ դա իր առաքելությունն է և որ խոսքը դատաիրավական բարեփոխումների մասին է եղել:

5114 | 0
Facebook