Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոպան կօգնի Ուկրաինային մինչև նրա հաղթանակը». Ֆոն դեր Լեյեն

00:00, շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.
«Եվրոպան կօգնի Ուկրաինային մինչև նրա հաղթանակը». Ֆոն դեր Լեյեն

«Եվրոպան Ուկրաինային կօգնի այնքան, որքան պետք է»,- այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Գերագույն ռադային ուղղված տեսաուղերձում։

Նա նշել է, որ մի քանի օր առաջ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ «հաղթանակը հեռու չէ»։

«Իհարկե, Ռուսաստանը շարունակում է գրավել ձեր հողերը։ Դուք շատ համարձակ պաշտպանվում եք։ Եվրոպան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և մենք չենք հանգստանա, քանի դեռ դուք չեք հաղթել»,- ասել է Լեյենը։

4490 | 1
Facebook