Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԲԴԽ մյուս անդամների «վզներին նույնպես դրված է»». Ավետիք Իշխանյան

00:36, շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.
«ԲԴԽ մյուս անդամների «վզներին նույնպես դրված է»». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ ««ՎԶԻՆ ԴՐԱԾՆԵՐԸ»
     Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել իր իսկ կողմից զավթած ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի պաշտոնից։ Պատճառը հաստատ ձայնագրության փաստը չէ, արդյոք հիվանդությո՞ւնը։ Կասկածում եմ։ Համոզված եմ, որ այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է»՝ հրաժարական ներկայացնել։ Ամեն դեպքում, այն ձայնագրության բացահայտումը, շեշտեմ՝ ոչ բովանդակությունը, բռնապետիկի սրտով չէր։ Գագիկ Ջհանգիրյանն արդեն ունի արժանի փոխարինողներ, ի դեմս ԲԴԽ մյուս անդամների, որոնք իրենց պահվածքով ապացուցել են, որ իրենց «վզներին նույնպես դրված է», ինչպես բոլոր քպ-ական պատգամավորների, նախարարների, դատախազների, ոստիկանների, քննիչների։
     Տեսնես ի՞նչ է դրված»:

3337 | 1
Facebook