Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանկարծ հիշել է, որ ինքն անկուսակցական է». Ռոբերտ Հայրապետյան

22:36, ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.
«Հանկարծ հիշել է, որ ինքն անկուսակցական է». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թագուհի Թովմասյանը, ով «Պատիվ ունեմ» դաշինքի շնորհիվ ստացավ պատգամավորական մանդատ, իսկ «Հայաստան» խմբակցության շնորհիվ ստանձնեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հանկարծ հիշել է, որ ինքն անկուսակցական է և որ շարունակելու է պաշտոնավարել: Ու ամենակարևորը՝ տքնաջան աշխատելու վերաբերյալ երբեմնի լրագրողի «կտերի» շարքում չկար գեթ մեկ ծավալուն արձանագրում ընդդիմադիր գործընկերների խախտված իրավունքների վերաբերյալ:
     Մնում է մխիթարվել «Դե գոնե Իշխան Զաքարյան չի» սփոփիչ խոսքերով»:

4565 | 0
Facebook