Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդիկ հարցնում են` «բանակում մի բան արվո՞ւմ ա»». Անի Սամսոնյան

02:06, շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.
«Մարդիկ հարցնում են` «բանակում մի բան արվո՞ւմ ա»». Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդիկ հաճախ են հարցնում` «բանակ մի բան արվու՞մ ա»: Դժվար է այս հարցին պատասխանել, երբ ձեռքիդ տակ չկա տեղեկատվությունը, որը մեծամասամբ պետական և ռազմական գաղտնիք է: Իսկ տարբեր անձերից և աղբյուրներից ստացած ինֆորմացիան շատ հակասական է:
     Հիմա հարց. Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում պետական բյուջեի 2021-ի կատարողականի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից ո՞ր մեկն է վերցրել ՊՆ ծախսերի գաղտնի կարմիր թղթապանակը և հարցեր տվել պաշտպանության նախարարին` այս մեկ տարում ինչ եք արել, ինչ եք ծախսել, ինչ եք կառուցել կամ ինչ եք փոխել բանակում:
     Այդ նիստին եղել է զրո ընդդիմադիր պատգամավոր: Բյուջե կարդալիս տեսախցիկներով չեն նկարում և դա անբովանդակ ճղճղալու թեման չի:
     Այստեղ են ասել` թավաքյալիներ»:

Աղբյուրը` Անի Սամսոնյան
3618 | 1
Facebook