Խնդրում ենք սպասել...

Համացանց

#COVID_19-ի դեպքերն աճում են. ԱՀԿ

14:54, ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.
#COVID_19-ի դեպքերն աճում են. ԱՀԿ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «COVID-19-ի «Օմիկրոն» տարբերակի BA.4 and BA.5 ենթատեսակներով պայմանավորված նոր դեպքերի աճ է արձանագրել աշխարհի 110 երկրում` ԱՀԿ վեց տարածաշրջաններից երեքում:
     ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը COVID-19-ի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է 4.1 միլիոն նոր դեպք` 20% աճ:
     «Համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա դեռ ավարտը չէ»: Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ COVID-19-ի գենետիկ էվոլյուցիային հետևելը «վտանգված է», քանի որ երկրները թուլացրել են հսկողությունը և սեկվենավորման գործընթացը, ինչը դժվարացնում է նոր տարբերակների հայտնաբերումը:
     Թեև այս պահին աշխարհում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը մնում է հարաբերականորեն կայուն` նա կոչ է արել երկրներին շարունակել պատվաստել բնակչությանը, հատկապես 65 տարեկանից բարձր` հիշեցնելով, որ Երկրի վրա հարյուր միլիոնավոր մարդիկ մնում են չպատվաստված և աճում է հիվանդացության ու մահացության ռիսկը»:

6143 | 1
Facebook