Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրանը ամեն մեքենայի համար սահմանել է 120 դոլար». հայ ներկրողների բողոքի ակցիան՝ Մեղրիի մաքսակետում

13:48, ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.
«Իրանը ամեն մեքենայի համար սահմանել է 120 դոլար». հայ ներկրողների բողոքի ակցիան՝ Մեղրիի մաքսակետում

Մեղրիի մաքսակետում արդեն երկու շաբաթ է՝ տեղի են ունենում բողոքի ակցիաներ: Այս պահին բազմաթիվ ներկրողներ են հավաքվել և իրենց բողոքն են արտահայտում Իրանի կառավարության վերջին որոշման դեմ։ Ինչպես հավաստում են ներկրողները, ըստ այդ որոշման՝ ամեն մի մեքենայի մուտքի համար պարսկական կողմը սահմանել է 120 դոլարի վճար, որը նախկինում չի եղել։ Բացի այդ՝ թանկացել են տրանսպորտային ծախսերը:
     Ներկրողներից մեկի փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ հանդիպել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ. «Համաձայնության ենք եկել Բադասյանի հետ, որ նա պետք է գրավոր թուղթ տա, որ մեքենաները կարողանան անցնել մյուս կողմ` նեյտրալ գոտի, վերաբարձում կատարվի, սակայն այդ գրավոր թուղթը դեռ չկա»։

Տեսանյութը՝ «Հրապարակ»-ի
3212 | 0
Facebook