Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թքած ունենք ձեր վրա էլ, ձեր քվեարկության վրա էլ». ցուցարարները հեռացան՝ ԱԺ-ի մոտ թողնելով Բերձորի լուսանկարները

12:00, ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.
«Թքած ունենք ձեր վրա էլ, ձեր քվեարկության վրա էլ». ցուցարարները հեռացան՝ ԱԺ-ի մոտ թողնելով Բերձորի լուսանկարները

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հեռացան՝ խորհրդարանի մոտ թողնելով Բերձոր քաղաքի լուսանկարները: «Սա Հայաստանի և հայության առաջնային օրակարգն է, որը որպես խորհրդանիշ թողնում ենք այստեղ»,- հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ Սևակ Նազարյանը:

«Թքած ունենք ձեր վրա էլ, ձեր քվեարկության վրա էլ»,- ասաց նա՝ կոչ անելով հավաքվել Ֆրանսիայի հրապարակում՝ այսօր ժամը 19:30-ին:

Հիշեցնենք՝ քաղաքացիներն ԱԺ շենքի մոտ բոյկոտում էին ընդդիմադիր պատգամավորներին պաշտոններից զրկելու ՔՊ-ի որոշումը:

2576 | 0
Facebook