Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«342 քվեարկություններից Սաղաթելյանն ունեցել է 198 բացակա». Արուսյակ Ջուլհակյան

11:12, ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.
«342 քվեարկություններից Սաղաթելյանն ունեցել է 198 բացակա». Արուսյակ Ջուլհակյան

Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ հարցը խորհրդարանում ներկայացնում է ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ԱԺ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ-ի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի ու աշխատանքային խմբերի նիստերին: Այնինչ, Սաղաթելյանը 2022թ. հունվարի 17-ից առ հունիսի 29-ը, նիստերի՝ թվով 342 քվեարկություններից ունեցել է թվով 198 բացակա: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ԱԺ նախագահի տեղակալները մասնակցում են ԱԺ խորհրդի նիստերին, նշվածը նշանակում է, որ մասնակցությունը ԱԺ նախագահի տեղակալի անմիջական պարտականությունն է: 8-րդ գումարման ԱԺ խորհուրդը ձևավորման պահից գումարել է 25 նիստ, Սաղաթելյանը ներկա է եղել միայն 7-ին»,- նշել է Ջուլհակյանը:

ԱԺ արտահերթ նիստը
3516 | 0
Facebook