Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժամը 10:30 հավաքվում ենք ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ». Հարությունյան

10:00, ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.
«Ժամը 10:30 հավաքվում ենք ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ». Հարությունյան

«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երիտասարդի Ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

Գրառում է կատարել նաև «Դիմադրություն» շարժման անդամ Սևակ Նազարյանը: «Սիրելի ընկերներ, այս իշխանությունը «մասնագետ» է մի գործում` կարևոր և երկրի համար ճակատագրական իրադարձությունները, դեպքերը ստվերել փորձելու գործում։ Բերձորը, Աղավնոն և տեղի հայկական տարածքները թշնամուն սկուտեղով մատուցելը այսօր էլ փորձում են ստվերել ԱԺ-ի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին այսպես ասած պաշտոնանկ անելով և դրանով իրանց ընտրազանգվածի մնացորդներին բավարարելով։ Նախ ասեմ, որ ընդդիմությունը` հայ մարդիկ, թքած ունեն ցանկացած պաշտոնի վրա։ Երկրորդ, ընդդիմության ընդդիմադիր գործունեությունը, հանրահավաքների ժամանակ ոստիկանների` ընդդիմադիր գործիչների վրա կազմված զեկուցագրերի հիմքի վրա պատրաստված հիմքը և՛ ծիծաղելի է, և՛ ոչ իրավաչափ։ Եւ որ կարևոր է, առնվազն 270 հազար քաղաքացի ձայն է տվել «Հայաստան» դաշինքին առաջին հերթին ՔՊ-ից ազատվելու համար, հետևաբար, դաշինքի ընդդիմադիր պայքարը պետք է գնահատի դաշինքին ընտրած քաղաքացին և ինքը գնահատական տա, օրենքով ընդդիմությանը բաժին ընկնող այդ խորհրդարանական պաշտոններին արժանի են նրանք, կամ ոչ, այլ ոչ նրանք, ում ուզել են հեռացնել այդ քաղաքացիները։
     Հետևաբար, կարիք կա այս ամենը հրապարակային ասելու։
     10։30-ին ես լինելու եմ ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, հստակ արձանագրելու այս ամենը»:

Հիշեցնենք՝ ՔՊ-ն այսօր քննարկելու է Սաղաթելյանին ու Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցը:

2278 | 0
Facebook