Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին. «Հրապարակ»

09:18, ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.
Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հունիսի 27-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել էր․ «Արմենիա» ԲԿ-ում նրա ողնաշարի ճողվածքն են վիրահատել։ Սակայն հայտնի է, որ ողերի տեղաշարժը հրատապ բուժօգնություն չի պահանջում, հապճեպ «հիվանդանալու» պատճառն իրականում Ռուբեն Վարդազարյանի կողմից գաղտնալսման հրապարակումն էր և դրա հաջորդ օրը ԱԺ-ում նոր դատավորներին ներկայացնելու անհրաժեշտությունը։ ԲԴԽ նախագահը հիվանդացավ, որ չգնա ԱԺ և ստիպված չլինի բացատրություններ տալ իր լեքսիկոնի, «վզին դրած» պարտավորությունների, քրեական վարույթներին միջամտելու մասին։ Երեկ մենք հետաքրքրվեցինք նրա առողջական վիճակով։ Խոսնակն ասաց, որ «գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում, այլ մանրամասներ տրամադրել չեն կարող։

Պարզեցինք, որ նա այսօր արդեն դուրս է գրվելու հիվանդանոցից։ Բուժման օրերին նրան հիվանդատես են գնացել տարբեր մարդիկ՝ ընկերներ, մերձավորներ։ Ուշագրավն այն է, որ նախօրեին, կեսգիշերն անց նրան այցելել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, մոտ մեկ ժամ մնացել հիվանդանոցում։ Նա վաղեմի մտերմություն ունի Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ ՀԱԿ-ի տարիներից։ Իսկ հաջորդ օրը Ջհանգիրյանին է այցելել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4983 | 1
Facebook