Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս վիճակից ուժեղացած դուրս գալու շանսերը զրոյական են»․ Երվանդ Վարոսյան

00:24, ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.
«Այս վիճակից ուժեղացած դուրս գալու շանսերը զրոյական են»․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումը․ «Նկատում եմ` ծանր եք տանում ստեղծված ողբերգական վիճակի նկատմամբ զանգվածային անտարբերությունը։ Շատերդ զարմանում եք, նեղվում, ակնհայտ տանջվում։
     Իմ ու իմ մի խումբ ընկերների համար, սակայն, այս ամենը մեծ մասշտաբով կրկնվող դեժավյու է։ Տարիներ առաջ պայքարի մեջ էինք մտել սկզբունքը դարձնելով մեր համար դրոշ, արդարությունն ու փոքր համքարության շահը` նպատակ, սուտն ու ձևականությունը` անընդունելի։ Այդ պայքարից դուրս եկանք ուժեղացած ու իմաստնացած։ Ճանաչեցինք մարդկանց, հասկացանք, որ գերակշիռ մեծամասնության համար կարևորը հարմարվելն է, անցավ գլուխը ցավի տակ չդնելը, իշխանություն կրողին առնվազն չհակադրվելը, աջը քաշած հով ապրելը։ Այդ մարդկանցից շատերը մեզ մեղադրեցին աթոռակռվի, ինչ-որ անհասկանալի երևակայական պաշտոնների ձգտելու մեջ։ Ընթացքում հասկացանք, որ դա սեփական մորթապաշտությունը սեփական աչքերում արդարացնելու գործուն միջոց էր ընդամենը։
     Այսօր մենք չենք զարմանում, ձեր համեմատ պակաս ենք տանջվում, այս ամենը մենք տեսել ենք, զգացել ենք։ Ցավալին, սակայն այն է, որ այս ամենը հիմա պետության ու հայրենիքի հետ է կատարվում, անդառնալի կորուստների հանգեցնում, ու այս վիճակից ուժեղացած դուրս գալու շանսերը զրոյական են։
     Թե չէ մարդիկ... Մարդիկ նույնն են, մի զարմացեք»։

3299 | 1
Facebook