Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Converse ապրանքանիշը անաղմուկ կլքի Ռուսաստանը

23:30, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
Converse ապրանքանիշը անաղմուկ կլքի Ռուսաստանը

Lifestyle Department TG հեռուստաալիքի տվյալներով՝ Converse ապրանքանիշը հեռանում է ռուսական շուկայից։ Ավելին, աշխատակիցներին արգելվել է այդ մասին հայտնել սոցիալական ցանցերում։

Հայտնի է, որ հաջորդ շաբաթ՝ մոտավորապես հուլիսի 4-5-ը, ապրանքանիշի կայքը պարզապես կդադարի աշխատելուց։

2003 թվականից Converse-ը պատկանում է Nike-ին, որը նույնպես մեկ շաբաթ առաջ հայտարարեց ռուսական շուկայից հեռանալու մասին։

Ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով ընկերության ներկայացուցիչները նախ հայտարարեցին աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին, իսկ հետո հայտնեցին, որ բոլոր խանութները փակվում են։

3814 | 0
Facebook