Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արամ Վարդևանյանը՝ Սեդա Սաֆարյանի ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու մասին

22:42, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
Արամ Վարդևանյանը՝ Սեդա Սաֆարյանի ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու մասին

«Նաև չեմ կարող չանդրադառնալ մի կառույցի, որի նկատմամբ իմ վերաբերմունքը նորություն չէ։ Չեմ կարող մեծ ցավով չարձանագրել, որ ՀՀ-ում ՍԴ-ի նկատմամբ լրջությունը իջեցվեց մի ուրիշ մակարդակի։ Մարդ, ով սահմանադրական իրավունքի հետ որևէ առնչություն չունի, սահմանադրական արդարության հետ առնչություն չունի, ով իր մասնագիտական գործունեության ստվար զանգվածը բացառապես նվիրել է քաղաքական գնահատականներ հնչեցնելուն, այլ ոչ թե սահմանադրական արդարությանը պետք է զերծ մնա»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

4804 | 1
Facebook