Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բարձրանալն արգելող ցուցանակներ՝ Նորավանքի աստիճանների մոտ

21:00, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
Բարձրանալն արգելող ցուցանակներ՝ Նորավանքի աստիճանների մոտ

Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Հայ Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի Սբ Աստվածածին (Բուրդելաշեն) եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ։Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը»,- տեղեկացնում են ՊՈԱԿ-ից:

Օրեր առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի էր ընկել, որը տեղափոխվել էր Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

2919 | 0
Facebook