Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ

20:48, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
Հայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը շարունակում է հաջող ելույթները փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մալթայում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Սան-Մարինոյի հետ: Մեկնարկային քառորդում հավասար պայքար ծավալվեց, Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը փոքր-ինչ առավելություն ուներ՝ 26:19: Երկրորդ քառորդում Հայաստանի ընտրանին մեծացրեց առավելությունը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 42:30 հաշվով՝ ի օգուտ Հայաստանի ազգային ընտրանու:

Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականը պահպանեց չնչին առավելությունը և հաղթեց 78:66 հաշվով:

Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հուլիսի 1-ին կկայանան քառորդ եզրափակիչների հանդիպումները: Կիսաեզրափակիչները նախատեսված են հուլիսի 2-ին:

2948 | 0
Facebook