Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կենտրոնական բանկը, աչքերիս նայելով, ստեց, մոլորեցրեց»․ Սամսոն Գրիգորյան

16:12, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
«Կենտրոնական բանկը, աչքերիս նայելով, ստեց, մոլորեցրեց»․ Սամսոն Գրիգորյան

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի գրառումը․ «Կենտրոնական բանկը, աչքերիս մեջ նայելով, ստեց, մոլորեցրեց։
     Թե բա երկու բանկ ավելի լավ պայմաններ կտան՝ 1 տոկոս,1,7 տոկոս, 2 տոկոս առավելագույնը։
     Չկա նման բան՝ Ակբան այս պահին ավելի թանկ տոկոսներ է պահանջում։
     Ամսական 4600 դրամ վճար են պահանջելու այդ երկու բանկը։
     Էվոկա բանկը այս պահին ընդհանրապես ամսական վճար չի պահանջում։ Այսինքն՝ լիցենզիայի վճարը վերցնում է իր վրա։
     Այսքանի հետ միասին ԿԲ-ն բոլոր մյուս բանկերին հրամայել է պոս չտրամադրել և չակտիվացնել։
     Ափսոսում եմ, որ վստահել եմ»։
     Հարգելի տնտեսվարողներ, նման բան չէի կարող երբևէ պատկերացնել, բայց իրականությունն այն է, որ մեզ ստելով ծուղակն են գցում»։

3605 | 1
Facebook