Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գազպրոմ»-ի բաժնետոմսերն ընկել են 30%-ով

15:24, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
«Գազպրոմ»-ի բաժնետոմսերն ընկել են 30%-ով

Հինգշաբթի առավոտյան «Գազպրոմ»-ի բաժնետոմսերը էժանացել են ավելի քան 30%-ով՝ (-30,2%, մինչև 207,69 ռուբլի մեկ բաժնետոմսի դիմաց) այն լուրից հետո, երբ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը որոշել է 2021 թվականի համար շահաբաժիններ չվճարել:

«Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Ֆամիլ Սադիգովը իրավիճակը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Բաժնետերերը որոշել են, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ 2021 թվականի համար դիվիդենտներ վճարել։ Գազպրոմի առաջնահերթությունները ներկայում ներդրումային ծրագրի իրականացումն են»:

6558 | 0
Facebook