Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք». Արայիկ Հարությունյան

13:42, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք». Արայիկ Հարությունյան

Արցախի խորհրդարանում՝ դիմելով նախագահ Արայիկ Հարությունյանին, «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հարց է բարձրացրել Բերձորի, Աղավնոյի ճակատագրի մասին: «Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքով պետք է նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ: Ներկայում մեզ հրամցնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է 5 կիլոմետր լայնությունից, որի պատճառով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը: ՀՀ վարչապետն ասում է, որ այս երթուղու ընտրության հարցում Արցախի իշխանությունները ներգրավված են եղել և մենք առաջնորդվել ենք իրենց նախընտրություններով: Արդյո՞ք նոր կառուցվող ճանապարհը կապ ունի 6-րդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է: Ձեր կողմից տրվե՞լ է համաձայնություն, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ. համաձայնություն տալուց առաջ նախատեսե՞լ էիք վերը նշված բնակավայրերի հայաթափվելու հարցը»:

Արցախի նախագահն արձագանքել է. «Կապված երթուղու հետ՝ մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն ՌԴ-ից ու Ադրբեջանից: Բոլորն էլ մերժվել են: Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որը չեմ ուզում այստեղ բարձրաձայնել, թե ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը: Ճանապարհն ավարտվելուց հետո, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու՝ որակի առումով համապատասխանո՞ւմ է էն ստանդարտներին, որը մենք ենք ուզում, երկրորդ, արդյոք լինելո՞ւ է անվտանգ, իսկ իմ կարծիքով՝ շատ ավելի անվտանգ է լինելու»: Հարությունյանի խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ Բերձորը պետք է շրջանցենք. «Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»:

6217 | 1
Facebook