Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կա՛մ գալու են խելոք նստեն, քվեարկեն, կա՛մ զրկվելու են մանդատներից». Ալեն Սիմոնյան

13:36, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
«Կա՛մ գալու են խելոք նստեն, քվեարկեն, կա՛մ զրկվելու են մանդատներից». Ալեն Սիմոնյան

«Հայաստան» դաշինքը միատարր չէ՝ կա դաշնակցության թև, կա Քոչարյանի, Վահե Հակոբյանի թև, բայց ընդդիմության ոչ մի թևի հետ այս պահին չենք բանակցում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ի պատասխան հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք պատգամավորներին նաև մանդատից զրկելու հարցը, ԱԺ նախագահը նշեց. «Քննարկում եղել է նաև մանդատներից զրկելու վերաբերյալ, բայց խմբակցության ներսում կարծիքները կիսվել են: Մի մասը կարծում է, որ իրենք արդեն իրենց ձեռքով իրենց զրկել են մանդատից և չարժե սկսել այդպիսի գործընթաց… Նրանք ձախողել են պայքարը. կամ գալու են խելոք նստեն, քվեարկեն, կամ օրենքով կհեռացվեն: Սաղաթելյանն այսօր չպետք է շարունակ կրկնի, որ գնալու են իրենց օրակարգով, այլ հրաժարվի մանդատից՝ ցույց տալու, որ սա պաշտոնակռիվ չէ»:

Այս առումով Սիմոնյանը ողջունեց Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու քայլը: Վերջինը, անդրադառնալով հարցին՝ արդյոք տեղի՞ն է հիմա սկսել պատգամավորներին պաշտոնից կամ մանդատից զրկելու գործընթաց, երբ այս օրերին խոսք է գնում Աղավնոյի, Բերձորի հանձման մասին, ասաց. «Յուրաքանչյուր հարցի պարագայում կարելի է ասել, թե հիմա դրա ժամանակը չէ: Դա հայկական նարատիվ է, որ վերջին 20 տարվա ընթացքում շրջանառվում է անընդհատ, և ով ինչ անում է, ասում են՝ բայց հիմա ժամանա՞կն է: Ի՞նչ զիջում կարողացան նրանք կանխել: Նրանք անգամ իրենց չեն կարող կանխել: Ոզնու հայտնի անեկդոտն է հիշեցնում, որ անընդհատ ինքն իրեն ներշնչում է, որ ինչ-որ բանի է հասել: Փող տվեցին, ցուցարարներ բերեցին, հետո նրանք էլ սկսեցին չգալ: Սփյուռքի մեր հայրենակիցերին փորձեցին մոլորեցնել, նրանք եկան և հասկացան, որ ընդդիմության ներկայացրածն իրականության հետ կապ չունի, Հայաստանի իշխանություններն ընտրված են և շփվում են ժողովրդի հետ»:

«Կա՛մ գալու են խելոք նստեն, քվեարկեն, կա՛մ զրկվելու են մանդատներից». Ալեն Սիմոնյան
3211 | 1
Facebook