Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՔՊ գործիչներին խնդրում եմ` ճոռոմ հայտարարություններ չանել». Սուրեն Սուրենյանց

14:18, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
«ՔՊ գործիչներին խնդրում եմ` ճոռոմ հայտարարություններ չանել». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Հայաստանը դեռ դեմոկրատական երկիր չէ
     Թե բա` ԱԺ դահլիճը ժողովրդավարության միջնաբերդն է։
     ՔՊ գործիչներին խնդրում եմ` նման ճոռոմ հայտարարություններ չանել, մանավանդ` այս օրերին, երբ միակուսակցական խորհրդարան ու միաձայն քվեարկություններ ունենք։
     Իհարկե, խորհրդարանական ընդդիմության բոյկոտի մեջ իշխանությունը մեղավոր չէ, բայց մեղավոր է հեղափոխության օրակարգն անկատար թողելու հարցում, ինչի հետևանքով նման ընդդիմություն ունենք (իշխանությանը` խիստ հարմար, երկրի համար` վտանգավոր):
     Ու առհասարակ` Հայաստանը դեռ դեմոկրատական երկիր չէ. այդպիսին կլինի, եթե գոնե մեկ անգամ ընդդիմությունն իշխանության գա` ընտրությունների ճանապարհով»։

3324 | 1
Facebook