Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

ՌԴ-ն օգնեց Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության գալ Սյունիքով անցնող մայրուղու շուրջ. #Известия

11:00, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
ՌԴ-ն օգնեց Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության գալ Սյունիքով անցնող մայրուղու շուրջ. #Известия

Ռուսաստանը օգնեց Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ «Զանգեզուրի միջանցքի» ավտոմայրուղու շուրջ, մնում է՝ 6-կիլոմետրանոց հատվածը, այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում կատարելով բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյայի և կցելով լուսանկար:

«Հունիսի 3-ին՝ փոխվարչապետների վերջին հանդիպման ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ապագա երթուղու վերաբերյալ, մնում է՝ կողմերը համաձայնության գան ընդամենը 6-կիլոմետրանոց հատվածի շուրջ, որը բացակայում է։ Այնտեղ լեռներ են, ուստի ռուսական «Автодор»‎ ընկերությունը փորձագետների է ուղարկում, որպեսզի նրանք ինժեներական պարզ լուծումներ առաջարկեն»,- պարզաբանել է աղբյուրը։

Նշվում է, որ ճանապարհը ձգվելու է հայկական կողմից Արաքսի երկայնքով։ Մյուս հատվածում շահագործվելու են խորհրդային հին ճանապարհները, որոնք մինչև 1992-ը կապում էին Նախիջևանը Զանգելանի հետ՝ հայկական տարածքով:

14224 | 0
Facebook