Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս նախագծի ընդունմամբ կլուծվի խնդիրը»․ Էդմոն Մարուքյան

10:12, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
«Այս նախագծի ընդունմամբ կլուծվի խնդիրը»․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի' հայրենակիցներ, ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից։
     Այս նախագծի ընդունմամբ կլուծվի մեր կողմից արդեն մի քանի տարի բարձրացվող խնդիրը, որի պատճառով ՀՀ-ում ստացված վարորդականներով մեր հայրենակիցները երկար ժամանակ չեն կարողացել ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում»։

4221 | 0
Facebook