Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկից

09:24, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկից

Հունիսի 30-ին, ժամը 01։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ կանխել են ՌԴ քաղաքացի Ռ․ Ն-ի (ծնված 1996թ.) ինքնասպանության փորձը։ Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

5445 | 0
Facebook