Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա. «Ժողովուրդ»

08:54, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների փոխանցմամբ՝ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին, ինչի ժամանակ, ըստ երևույթին, շարժման լիդերներն իրենց ելույթներում կանդրադառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու մասին հայտարարությանը:

Թե ինչ կհետևի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո, դժվար է ասել: Մեր տեղեկություններով, սակայն, նրանք ոչ միայն առաջիկայում, այլ նաև սեպտեմբերին՝ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանին, խորհրդարան չեն գնա: Տեղեկությունը հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ասելով. «Խորհրդարան միայն սեփական օրակարգով ենք գնալու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4301 | 0
Facebook