Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին

00:42, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին

Ականավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին՝ հուլիսի 6-ին, Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, կբացվի դուդուկահարի կիսանդրին: Քանդակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:

Տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝ հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը: Գասպարյանը, որը համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նվագել հեղինակավոր բեմերում, մահկանացուն կնքել է հուլիսի 6-ին ԱՄՆ-ում:

Նշենք, որ Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը իր ընկերոջ՝ դաշնակահար Սաշա Շլեյնի հետ ալբոմ է թողարկել՝ նվիրված Ջիվան Գասպարյանին: Այն կոչվում է «Devotion» (Նվիրվածություն): Երաժիշտները հետաքրքիր գործիքավորմամբ են ներկայացրել հայկական ստեղծագործությունները:

3104 | 0
Facebook