Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Օր առաջ վերադարձրե՛ք մեր գերիներին՝ կեղծ օրակարգեր շրջանառելու փոխարեն». Թագուհի Թովմասյան

23:24, չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ.
«Օր առաջ վերադարձրե՛ք մեր գերիներին՝ կեղծ օրակարգեր շրջանառելու փոխարեն». Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի գրառումը. «Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:
     Ցավով պետք է նշել, որ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակը համալրեցին նաև 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտության ճակատագրին արժանացած զինծառայողներ, նրանց թվում՝ գերեվարվածներ, որոնց վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում՝ խախտելով միջազգային պարտավորությունները։ Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա բացակայությունը արժենում են անդառնալի հետևանքներ՝ մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր, ինչպես նաև պարունակում են նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ։
     Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ մշտապես օգտագործում եմ իմ բոլոր լծակները՝ բարձրաձայնելով և խթանելով մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների միջազգային կառույցների խողովակներով անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման եւ գերիների վերադարձման հարցերը։
     Իսկ պետության ուղղակի պարտականությունը պետք է լինի օր առաջ վերադարձնել մեր գերիներին՝ կեղծ օրակարգեր շրջանառելու փոխարեն, ինչպես նաև մշտապես սատար լինել բոլոր այն զինծառայողների ընտանիքներին, ում ճակատագրերն անհայտ են, սակայն հայտնի է հայրենիքն անմնացորդ նվիրումով պաշտպանելու նրանց սխրանքը։
     ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան»:

| | |
1322 | 1
Facebook