Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ մի տեղ գրված չէ, որ Ադրբեջանի կամքով պետք է նախագծվի և կառուցվի ճանապարհ»․ Տիգրան Աբրահամյան

21:00, չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ.
«Ոչ մի տեղ գրված չէ, որ Ադրբեջանի կամքով պետք է նախագծվի և կառուցվի ճանապարհ»․ Տիգրան Աբրահամյան

«Այսպես կոչված՝ այլընտրանքային ճանապարհը համաձայնեցվել, կառուցվել է խիստ գաղտնիության պայմաններում: Այն կետում, որում սահմանված է այլընտրանքային ճանապարհ, սահմանված չէ, որ հայկական կողմը կամ ռուսական զորքերը, որոնք ապահովում են միջանցքի ապահովությունը, պետք է դուրս գան Բերձորից և գնան Ադրբեջանի կողմից սահմանված գծում տեղակայվելու»,- Սարյանի պուրակում անցկացվող քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշվում է, որ կողմերի համաձայնությամբ պետք է հաստատվի նախագիծ, մինչև երեք տարվա ժամկետով ստեղծվի այլընտրական ճանապարհ, և մնացած գործողություններն, ըստ դրա, իրականացվեն: Ոչ մի տեղ գրված չէ, որ Ադրբեջանի կամքով պետք է նախագծվի, պետք է կառուցվի ճանապարհ, որը ենթադրում է շրջանցել Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերը»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով․ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան տեղեր, որտեղ Հայաստանը կարող է իր շահը առաջ տանել: Բայց այս իշխանությունների դեպքում խոսել հայկական շահի մասին՝ ավելորդ է»։

2844 | 0
Facebook