Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ տունն անտեր մնալուց հետո Կարմիր շուկան երեք պատերազմ է տեսել»․ Սենոր Հասրաթյան

19:48, չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ.
«Այդ տունն անտեր մնալուց հետո Կարմիր շուկան երեք պատերազմ է տեսել»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Իմ ծննդավայր Կարմիր շուկայում մի կիսավեր ու անբնակ տուն կա: Ամեն անգամ գյուղ գնալուց, նայում եմ այդ տանը և պարուրվում տխուր զգացողությամբ: Տխուր եմ զգում ոչ այնքան նրա համար, որ տունը կիսավեր ու անբնակ է, որքան նրա անցյալի... Իսկ անցյալում այդ տան տերը գյուղի բանիմաց ու հարգված մարդկանից մեկն էր, և տուն բերող ճամփան էր բանուկ ու մարդաշատ... Սակայն տարիներ անց, երբ օջախի մեծերն արդեն չկային, երեխաները տեղափոխվելով քաղաք, տունը պահ տվին մեկին, ով ոչ բանիմաց էր, ոչ էլ եղածը պահելու ընդունակ... Ասել է թե՝ տունը մնաց անտեր և օր-օրի դարձավ ավերակ...
     Այդ տունն անտեր մնալուց հետո Կարմիր շուկան երեք պատերազմ է տեսել... Ավերվել են շատ ու շատ տներ, բայց դրանք վերակառուցվել և այսօր էլ դեռ շարունակում են վնասվածները վերականգնվել... Սակայն, այն տունը, որն ավերվել էր նախքան պատերազմը, քանի որ տեր չունի, այդպես էլ մնում է ավերված...
     Հ.գ.- Մեր գյուղը նմանեցնում եմ աշխարհին, իսկ այն տունը, որ ավերված է ու անտեր, մեր Հայրենիքին...»։

3125 | 0
Facebook