Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիան ծրագրում է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը

19:30, չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ.
Սիրիան ծրագրում է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը

Սիրիայում ցանկանում են ճանաչել այսպես կոչված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, հայտնում է SANA-ն՝ երկրի արտաքին գործերի նախարարությանը հղումով։

«Մարմնավորելով բոլոր ոլորտներում հարաբերությունները բարելավելու ընդհանուր կամքն ու ցանկությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունը որոշել է ճանաչել ինչպես «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության», այնպես էլ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է ԱԳՆ խոսնակը։

Հարկ է նշել, որ միակ երկիրը, որն այս պահին ճանաչել է «Դոնբասի հանրապետությունները», Ռուսաստանն է։

6050 | 0
Facebook