Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե այս աղջկա փոխարեն գլխավոր դատախազ նշանակվեր վաստակավոր իրավաբանը, բան չէր փոխվելու»․ Ո․ Սարգսյան

17:12, չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ.
«Եթե այս աղջկա փոխարեն գլխավոր դատախազ նշանակվեր վաստակավոր իրավաբանը, բան չէր փոխվելու»․ Ո․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «36 տարեկան, մանկապարտեզի դաստիարակչուհու տեսքով այս աղջիկը՝ Նիկոլ Փաշինյանի օգնականը կդառնա Հայաստանի հաջորդ դատախազը։ Չէ՛, մեզ չեկավ գլխավոր դատախազը․մեկին իր կաբինետում սպանեցին, Գառնիկիչին դատում են, Կոստանյանը մոսկվաներում փախած է, Արթուր Դավթյանն էլ, չար լեզուների ասածով, ուրախացած դհոլ է նվագել այն առիթով, երբ Ռուսաստանի անձնագիր է ստացել՝ ապահովագրելով իրեն։ Հայաստանի իրավական համակարգում գործում է Մուսոլինիի կամ Ֆրանկոյի սկլզբունքը՝ օրենքը մեր թշնամիների համար է, մերոնց ամեն ինչ կարելի է։ Եթե այս աղջկա փոխարեն գլխավոր դատախազ նշանակվեր սպիտակած մազերով վաստակավոր իրավաբանը, բան չէր փոխվելու, վերևից հրահանգներ են տրվում, որոնք անվերապահ կատարվում են։ Բայց դե կյանքը փոփոխական է, մի օր դու ես այլոց նկատմամբ վերևի հրահանգը կատարում, մի օր ուրիշը՝ քո հանդեպ։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
6344 | 1
Facebook