Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պահանջը ճիշտ հասցեատիրոջն է ուղղված»․ Ժիրայր Սեֆիլյան

15:06, չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ.
«Պահանջը ճիշտ հասցեատիրոջն է ուղղված»․ Ժիրայր Սեֆիլյան

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջունում եմ Բաքվում գտնվող ռազմագերիների հարազատների վերջին երկու օրերի բողոքի գործողությունները, որոնք տեղի են ունենում Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսության և Երևանում՝ ՌԴ դեսպանատան դիմաց:
     Պահանջը ճիշտ հասցեատիրոջն է ուղղված:
     Ռուսական կողմը պարտավոր է հարցին շուտափույթ լուծում տալ՝ կատարելով իր պարտավորությունները:
     Վստահ եմ՝ նման վճռականությամբ իրենց պայքարը շարունակելու դեպքում մեր նվիրյալ հայորդիների ծնողները կարճ ժամանակում արդյունքի կհասնեն:
     Մեր քաղաքական ուժը անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել»:

6658 | 0
Facebook