Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անվադողեր արտադրող ֆիննական Nokian Tires-ը կլքի Ռուսաստանը

00:36, չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ.
Անվադողեր արտադրող ֆիննական Nokian Tires-ը կլքի Ռուսաստանը

Ֆիննական Nokian Tires ընկերությունը, որը մասնագիտացած է ավտոմեքենաների անվադողերի արտադրության մեջ, հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին։ Երկրում գործունեությունը շարունակելն այժմ անհնար է, եզրակացրել է կազմակերպության ղեկավարությունը։

«Ելքի նախապատրաստությունն անմիջապես կսկսվի։ Գործընթացը կիրականացվի՝ հաշվի առնելով տեղի աշխատակիցների շահերը և օրենքը»,- ասվում է ընկերության կայքում հրապարակման մեջ։ Ընդգծվում է, որ ապրանքանիշը դիտարկելու է երկրից հեռանալու մի քանի տարբերակ։

Nokian Tires-ի ակտիվների ընդհանուր արժեքը Ռուսաստանում և Բելառուսում, հաշվի առնելով դրանց արժեզրկումը, մայիսի վերջին կազմել է 400 միլիոն եվրո։ Ռուսաստանից հեռանալու ֆոնին ղեկավարությունը որոշեց իր կարողություններն ուղղել Ֆինլանդիայում, Եվրոպայում և ԱՄՆ-ում բիզնեսի զարգացմանը։

Nokian Tires-ը Ռուսաստանում գործել է վերջին 17 տարիների ընթացքում: Հայտնի է, որ անցյալ տարի մարդատար ավտոմեքենաների անվադողերի մոտավորապես 80%-ն արտադրվել է Ռուսաստանում։

5852 | 0
Facebook