Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատերազմին դեմ արտահայտված Դվորկովիչին հեռացրել են նախագահական գիտական խորհրդից

21:30, երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.
Պատերազմին դեմ արտահայտված Դվորկովիչին հեռացրել են նախագահական գիտական խորհրդից

Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հեռացվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր գիտության և կրթության հարցերով խորհրդի կազմից։ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է հունիսի 28-ին իրավական ակտերի պաշտոնական պորտալում։

Դվորկովիչը գիտության խորհրդի նախագահության անդամ էր՝ որպես «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ։ Մարտի կեսերին նա հրաժարական տվեց այս պաշտոնից՝ դեմ արտահայտվելով պատերազմին։

Հիշեցնենք, որ Դվորկովիչը բազմիցս հանդես է եկել հակապատերազմական հայտարարություններով։

3820 | 1
Facebook