Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոյեմբերի 9-ի հայտարարություն կոչվածը չունի որևէ իրավական ուժ». Գևորգ Դանիելյան

19:36, երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.
«Նոյեմբերի 9-ի հայտարարություն կոչվածը չունի որևէ իրավական ուժ». Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Յուրաքանչյուր իրավական ակտ, անգամ պարզապես երրորդ կողմի նախաձեռնությամբ բանակցությունների դրված նախագիծ, անխտիր Հայաստանի շահերի դեմ մեկնաբանությամբ հրամցնելը դարձել է կայուն վտանգավոր քաղաքականություն:
     Նախ, նոյեմբերի 9-ի հայտարարություն կոչվածը չունի որևէ իրավական ուժ, այն պայմանականորեն կիրառվել է միայն կրակը դադարեցնելու մասով, իսկ մյուս կետերով պետք է վավերացվեր, ինչն առայսօր չի արվել, ինչի մասին քանիցս ենք բարձրաձայնել: Անգամ դրա հայերեն տարբերակը այն աստիճան է տարբերվում ռուսերեն տեքստից, որ դժվար է դա բացատրել թարգմանչական հմտությունների պակասով»:

2534 | 1
Facebook