Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nissan-ը մինչև սեպտեմբեր կդադարեցնի արտադրությունը Ռուսաստանում

17:06, երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.
Nissan-ը մինչև սեպտեմբեր կդադարեցնի արտադրությունը Ռուսաստանում

Ճապոնական Nissan ընկերությունը որոշել է դադարեցնել արտադրությունը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Մակոտո Ուտիդայի հայտարարությունը։ «Մենք քայլեր կձեռնարկենք՝ նվազագույնի հասցնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով պահեստամասերի մատակարարման խոչընդոտների ազդեցությունն աշխատանքի վրա»,- ասել է նա։

Nissan և Toyota ընկերությունների ավտոգործարանները Սանկտ Պետերբուրգում մարտից անգործության են մատնված:

13664 | 0
Facebook