Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Փաշինյանը՝ ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատից զրկելու մասին

22:42, երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.
Փաշինյանը՝ ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատից զրկելու մասին

«Ընթացակարգ գոյություն ունի, ես տեղյակ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում այս թեմայով քննարկում է տեղի ունենալու»,- առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորների անհարգելի բացակաների վերաբերյալ և արդյոք ընդունո՞ւմ է նրանց այն տեսակետը, թե իրենց ժողովուրդն է մանդատ տվել, և ոչ ոք չի կարող մանդատից զրկել, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, հետո պետք է դիմել Սահմանադրական դատարան: Մեր թիմում դեռ քննարկում ու որոշում այս թեմայով չի եղել, հետևաբար ես իմ անձնական դիրքորոշումը հրապարակել ճիշտ չեմ համարում»,- ասաց Փաշինյանը։

4508 | 0
Facebook