Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հույն դիվանագետների

21:36, երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հույն դիվանագետների

Ռուսաստանում Հունաստանի դեսպանատան 8 դիվանագիտական ​​աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել, նրանք պետք է ութ օրվա ընթացքում լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 27-ին, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսաստանում Հունաստանի դեսպան Եկատերինա Նասիկան կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Նրան խիստ բողոք են ներկայացրել այն քաղաքականության կապակցությամբ, որը ՌԴ նախարարությունում որակել են՝ որպես «հունական իշխանությունների առճակատման կուրս Ռուսաստանի նկատմամբ»։ Խոսքը «Կիևի ռեժիմին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման և Հունաստանում ռուս դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին է», ասվում է հայտարարության մեջ։

Մոսկվան նաև այլ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանում Հունաստանի ներկայացուցչությունների աշխատանքի հետ կապված։ Գործողության էությունը չի նշվում։

Հունաստանը չի դադարեցնի ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը:
     Ավելի վաղ Աթենքում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Մասլովը հայտարարել էր, որ Հունաստանի իշխանությունները դադարեցրել են շփումներն այս երկրում ՌԴ դեսպանատան և գլխավոր հյուպատոսության հետ։ Դիվանագետը հորդորել է Հունաստանում արձակուրդներ պլանավորող ռուսներին «զգույշ լինել»:

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) կայքում հունիսի 25-ին հաղորդվել է, որ Հունաստանի վիզաների կենտրոնները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։ Փաստաթղթերի ընդունման կասեցում չի լինելու, ինչի մասին հաղորդվել էր մեկ օր առաջ, նշել է ATOR-ը։

| | |
2799 | 0
Facebook