Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ ասուլիսը բոյկոտելու մասին

20:48, երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ ասուլիսը բոյկոտելու մասին

«Եթե ասուլիսը չլիներ առցանց, լրատվամիջոցները կրկին առիթ կգտնեին բոյկոտելու կամ էլ հարց կհնչեցնեին, սակայն չէին ստանա իրենց ուզած պատասխանը և կրկին կբոյկոտեին»,-ընթացող առցանց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով մի շարք լրատվամիջոցների հայտարարած բոյկոտին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ լրատվամիջոցների ղեկավարները խորհրդարանական ընտրություններում բոյկոտեցին ուղիղ եթերում բանավիճելու հնարավորությունը: Ես չտեսա այդ նույն լրատվամիջոցների բոյկոտը նույն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք չեկան ու հանրության առաջ բանավեճի չմասնակցեցին: Ասուլիսը հանրության հետ շփվելու միջոց է, իսկ հիմա մենք հանրության հետ շփվում ենք»,- ասաց Փաշինյանը:

5208 | 0
Facebook