Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դժբախտ պատահարի հետևանքով կարգելվի բարձրանալ Նորավաքի հայտնի աստիճաններով

20:30, երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.
Դժբախտ պատահարի հետևանքով կարգելվի բարձրանալ Նորավաքի հայտնի աստիճաններով

«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այսօր Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ «Ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում (կարծես թե բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ), ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ»,- գրել էր նա:

Նորավանքի հայտնի աստիճանների խնդրի մասին արդեն 10 տարի է, ինչ բարձրաձայնվում է։ Ինչպես նշում է Սոլոմոնյանը՝ խնդիրն ունի երկկողմանի բնույթ։

«Մի կողմից եկեղեցին կառուցված է կրաքարից, որը բավական փխրուն քար է, իսկ անընդհատական վերուվարը մաշեցնում և վնասում է այդ քարերը։ Եկեղեցին կառուցվել է մեզանից 700 տարի առաջ, իսկ այսօր մեկ օրվա մեջ վանական համալիր ավելի շատ մարդ է մտնում, քան այդ 700 տարվա ընթացքում միասին վերցրած։

ԿԳՄՍ նախարարությունից արդեն տեղեկացրել են, որ միջոցներ կձեռնարկեն աստիճաններով մուտքը ժամանակավորապես արգելելու վերաբերյալ: Վաղվանից մուտքը արգելապատնեշներով կարգելվի, և կտեղադրվեն համապատասխան արգելող ցուցանակներ։ Միաժամանակ ոլորտի մասնագետների հետ քննարկվում են խնդրի լուծման տարբերակները:

Նշենք, որ Նորավանք վանական համալիրը սեփականության իրավունքով հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

5610 | 0
Facebook