Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եղած իրողությունների հետ ամենաանհաշտ կռիվ տվողը հենց երիտասարդներն են». Արա Պողոսյան

00:36, երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.
«Եղած իրողությունների հետ ամենաանհաշտ կռիվ տվողը հենց երիտասարդներն են». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը. «2020 թվականի նոյեմբերին գրեթե միշտ խոսել եմ սպանությունների և ինքնասպանությունների թվի շեշտակի աճի հավանականության մասին, խոսել եմ նաև դրա պատճառների մասին, սակայն ցավոք սրտի, հատկապես պատասխանատուները միշտ չտեսնելու տալով փորձել են շրջանցել։
     Եթե կարճ ասեմ, ապա հետապատերազմյան շրջանում ներհասարակական կոնֆլիկտը, հասնելով իր զարգացման պիլինգ, միշտ ուղեկցվում է սպանությունների թվի աճով, և ընդհանրապես` հանցագործությունների թվի աճով, դրանց ծանրության և դաժանության աճով։ Հաջորդիվ ինքնասպանությունների թվի աճն է, որը` որպես ներհասարակական կոնֆլիկտի առավել բնորոշ տարր, սկսում է երիտասարդ մարդկանց շրջանում։
     -Ինչո՞ւ հատկապես երիտասարդ։
     -Երիտասարդ, քանի որ եղած իրողությունների հետ ամենաանհաշտ կռիվ տվողը հենց երիտասարդներն են, հետպատերազմյան հասարակության մեջ ձևավորված արժեքային համակարգի հետ անհաշտը երիտասարդությունն է, ուստի հենց նրանց մոտ է սկսում ներքին պայքարը առկա իրականության հետ։
     Բնականաբար, այս բոլորի պատասխանատուները առաջին հերթին իշխանություններն են, քանզի ներհասարակական կոնֆլիկտի պատճառը նաև իրենք են։ Ստեղծված իրավիճակը ենթադրում է հասարակական կարգի կտրուկ փոփոխություն, ինչը պետք է հանգի ներհասարակական համերաշխության մթնոլորտի վերականգնմանն ու արդի բացասական իրողությունների դեմ զանգվածային պայքարը, ինչն անհատի միայնությունը կփոխարինի հավաքական գիտակցական մակարդակում խնդիրների լուծման ընդհանուրի մոդելով։
     Բնական է, որ օրվա իշխանությունների նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում անհնար է լուծել այս խնդիրը, քանզի խնդրի մեջ կան նաև այս իշխանությունների ուղիղ մասնակցային բաժինը (ինչը չի նշանակում, որ միայն այս իշխանությունները ունեն մեղքի բաժին)։
     Ուստի, բոլոր հանցագործությունների, բոլոր ինքնասպանությունների պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը։
     Խնդրի լուծման երկու ճանապարհ կա` անցնում և ցնցումային (ռետրոակտիվ էֆեկտով), բայց սրանց մասին դեռ վաղ է խոսել...»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
2908 | 0
Facebook