Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանն ավելացրել է բանակի թիվը, իսկ բանակը՝ դարձրել «թուրքական զինված ուժերի փոքր մոդել»

23:30, կիրակի, 26 հունիսի, 2022 թ.
Ադրբեջանն ավելացրել է բանակի թիվը, իսկ բանակը՝ դարձրել «թուրքական զինված ուժերի փոքր մոդել»

«Ուժերի և միջոցների քանակն ավելացել է Հատուկ նշանակության ուժերի և ռազմաօդային ուժերի (օդային ուժեր) անձնակազմի օպտիմալացման հաշվին»,- այս մասին AzerTAj-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Նա նշել է, որ «Երկաթե բռունցք» հաջող ռազմական գործողությունից հետո Ադրբեջանի նախագահ, ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը խոսել է ադրբեջանական բանակի՝ որպես թուրքական զինված ուժերի փոքր մոդելի նոր որակական մակարդակի բարձրացման մասին։

«Միևնույն ժամանակ նախագահի հրամանագրով հիմնարար փոփոխություններ են կատարվել ադրբեջանական բանակի կազմակերպչական և կադրային կառուցվածքում, և ստեղծվել են ցամաքային ուժեր և օպերատիվ ստորաբաժանումներ՝ որպես բանակի մաս»,- ասել է նա։

4509 | 0
Facebook