Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատկերացրեք, որ Սևանի ափերը մաքրել են ցանկապատներից». Վահե Գրիգորյան

03:12, երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.
«Պատկերացրեք, որ Սևանի ափերը մաքրել են ցանկապատներից». Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Պատկերացրեք, որ Սևանի ափերը մաքրել են դեռևս սովետական շրջանից մնացած երկաթ-բետոնե անհասկանալի ցանկապատներից, կիսավեր ու կեղտոտ տնակներից, մաքրել են նաև գույնզգույն ու ժանգոտած, օրը 5000 դրամ արժողությամբ զրուցարաններից (беседка), սկզբնամասի հատվածից էլ կառուցել են դեպի Սևանա (այլ ոչ թե Ախթամար) թերակղզի տանող հետիոտնային սալիկապատ ու բարեկարգ ճանապարհ, որպեսզի ամեն անգամ Սևան այցելելիս հնարավոր լինի հաճույք ստանալ ուղղակի լճի կողքով քայլելիս.
     Այդ հետիոտնային ճանապարհին էլ ոչ ոք եգիպտացորեն, քաղցր բամբակ, արևածաղիկ կամ գետնի վրայով սողացող ռոբոտ ու փուչիկ չի վաճառում: Ճանապարհից մոտ 3-4 մետր հեռու էլ սկսվում է լճափային մաքուր հատվածը` առանց տարատեսակ ցանկապատների ու մեքենայի ռետինե անվադողերի:
     Հրաշք կլիներ. ըստ իս, ամբողջ աշխարհից կգային Սևանով հիանալու ու իսկապես կհիանային, Մենք էլ դրանով Մեզ արժանապատիվ կզգայինք, թե ինչպես ենք հոգ տանում Մեր չնաշխարհիկ լճի մասին»:

Աղբյուրը` Վահե Գրիգորյան
5766 | 0
Facebook