Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քրիստոնեաբար են ծեծել, հինավուրց ազգի ադաթով են ծեծել, ոչ թե թուրքի պես». Բարսեղյան

17:30, կիրակի, 26 հունիսի, 2022 թ.
«Քրիստոնեաբար են ծեծել, հինավուրց ազգի ադաթով են ծեծել, ոչ թե թուրքի պես». Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Մի խումբ հայ քրիստոնյաներ հայ դերասան են ծեծել, որովհետև չեն հավանել վերջինիս խաղացած դերը հայկական ինչ-որ ֆիլմում: Հուսանք, այդով այլևս ոչ մի հայ ոչ մի հայկական ֆիլմում ոչ մի անդուր դեր չի խաղա ... Բոլոր դերերը լինելու են բարի, առաքինի, գեղեցիկ և հայ մարդու կերպարը միայն այդպես է հավերժացվելու: Հա, չմոռանամ, իրեն հարգող հայերը պիտի իրենց թույլ չտան այդ միջադեպի մասին ֆիլմեր նկարել, ծեծել են՝ ծեծել են, լավ բանի համար են ծեծել, քրիստոնեաբար են ծեծել, հինավուրց ազգի ադաթով են ծեծել, ոչ թե թուրքի պես»:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան
7032 | 2
Facebook