Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զբոսաշրջիկները զարմանում են Դիլիջանում տիրող անտերությունից». Ոսկան Սարգսյան

14:42, կիրակի, 26 հունիսի, 2022 թ.
«Զբոսաշրջիկները զարմանում են Դիլիջանում տիրող անտերությունից». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ քաղաքի Ուսանողական փողոցում կատարվում է վերանորոգում, գրունտային հողի հարթեցում ու խճապատում։ Զբոսաշրջային Դիլիջանի բնակիչները դժգոհում են քաղաքի տարբեր փողոցների անբարեկարգ վիճակից, ճանապարհների մեծ փոսերից, քաղաքի կենտրոնում, գերեզմանատներում թափառող կովերից, անտեր, ագրեսիվ շներից, քաղաքի փողոցներում լցված աղբից։ Տուրիստական սեզոնն է, շատ զբոսաշրջիկներ այդ թվում՝ արտերկրից ժամանածներ, զարմանում են Դիլիջանում տիրող անտերությունից։ Դիլիջանցիները բողոքում են, որ քաղաքի խնդիրները լուծելու համար դիմում են համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության անդամ Դավիթ Սարգսյանին, վերջինիս պատասխանն է՝ բարեգործներ ենք որոնում, որ այդ խնդիրները լուծենք։ Իսկ ինչի՞ն է ծառայում համայնքի մեծ բյուջեն։ Դիլիջանցիները հայտնում են, որ 2021թվականի փետրվարի 26-ից Դիլիջան խոշոր համայնքը ղեկավարող Դավիթ Սարգսյանի ընտանիքը անցած մեկ տարի և 4 ամսում ավելացրել է իր ունեցվածքը և բիզնեսները»:

«Զբոսաշրջիկները զարմանում են Դիլիջանում տիրող անտերությունից». Ոսկան Սարգսյան
«Զբոսաշրջիկները զարմանում են Դիլիջանում տիրող անտերությունից». Ոսկան Սարգսյան
«Զբոսաշրջիկները զարմանում են Դիլիջանում տիրող անտերությունից». Ոսկան Սարգսյան
«Զբոսաշրջիկները զարմանում են Դիլիջանում տիրող անտերությունից». Ոսկան Սարգսյան
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
4601 | 0
Facebook