Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախից ահազանգ ստացա». Պարույր Հայրիկյան

11:30, կիրակի, 26 հունիսի, 2022 թ.
«Արցախից ահազանգ ստացա». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախօրեի ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր Արցախից ահազանգ, խնդրանք, առաջարկ ստացայ։ Խիստ անհանգիստ են Լաւորովի, որ նոյնն է՝ Ռուսաստանի դիրքորոշմամբ։ Ինքս որեւէ լրատւութեան ծանաւթ չեմ, բայց ասում էին, որ անհանգիստ են Լաւրովի այն յայտարարութիւնից, թէ Հայաստանի իշխանութիւններին համոզել են ․․․ կարճ ասած՝ հրաժարուել ամեն ինչից։ Ակնկալում են, որ իմ կոչով ընդդէմ Լաւորովի Բաքուում կատարած յայտարարութեան հազարները բողոքի գործողութիւնների դուրս կը գան։ Դա էր իրենց կարծիքը։ Թէ ես ինչ ասացի, բաց եմ թողնում․․․
     Այն որ մի բան պէտք է անել, ակնյայտ է, բայց որ այդ «մի բան անելը» ինքնանպատակ եւ իրավիճակի թելադրանք, այսինքն՝ պատեհապաշտային չպէտք է լինի, դա նոյնպէս ակնյայտ է։ Հին ընկերներս երբեք այսքան արմատական ու վճռական տրամադրուած չէին եղել։ Հաւանաբար առաջիկայ աւրերին նաեւ հանդիպումներ կունենանք։
     Մինչ այդ տեսնենք, թէ ինչ նոր տեղեկատւութիւն կունենանք․․․»:

7658 | 0
Facebook