Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը կսկսվի հունիսի 26-ից․ ԳԹԿ

18:18, շաբաթ, 25 հունիսի, 2022 թ.
Բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը կսկսվի հունիսի 26-ից․ ԳԹԿ

Սույն թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը սկսվում է լրացուցիչ փուլի հայտագրման գործընթացը։

Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝

  • օտարերկրացիները,
  • օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
  • ս/թ ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվողները։

Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։

Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։

Ընդունելության հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննություններ և մասնակցելով լրացուցիչ (թափուր մնացած տեղերի) մրցույթին։

Հայտագրումը ավարտվում է հուլիսի 1-ին ժամը 17։00-ին։

2307 | 0
Facebook