Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուն ծանրակշիռ և պրոֆեսիոնալ դիվանագետ է». Սուրեն Սարգսյան

15:48, շաբաթ, 25 հունիսի, 2022 թ.
«Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուն ծանրակշիռ և պրոֆեսիոնալ դիվանագետ է». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գրառումը. «Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի մասին շատ է խոսվում
     Հիմնական պատճառն այն է, որ նա նախկինում ծառայել է Ուկրաինայում: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յովանովիչն էլ հետագայում գործուղվեց Ուկրաինա: Լին Թրեյսին էլ մինչ Հայաստան գալը ծառայում էր Պակիստանում: Չեմ կարծում, որ սրանք հանգամանքներ են, որոնց վրա պետք է դավադրությունների տեսություններ կառուցել:
     Մասնավոր զրույցներից ինձ հայտնի է դարձել, որ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվինը լուրջ ճանապարհ անցած, պատրաստված, ծանրակշիռ և պրոֆեսիոնալ դիվանագետ է (ի համեմատություն Վաշինգտոնում մեր դեսպանի) ով ծառայել է Պետդեպում (Եվրոպական ուղղությամբ), ԱԽ-ում և մի շարք օտարերկրա պետություններում:
     Նա հետսառըպատերազմյան սերնդի դիվանագետներից է, փայլուն պատկերացում ունի տարածաշրջանի և դրա պատմության մասին: Ծնունդով հայաշատ Ֆրեզնոյից է: Լուրջ կրթություն է ստացել «Occidental College»-ում (այստեղ նաև Օբաման է ուսանել) և
     ԱՄՆ բանակի Ռազմական Քոլեջում:
     Ամենայն հավանականությամբ նա Երևան կժամանի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սենատում թեկնածության հաստատումից հետո:
     Հ.Գ. ԱՄՆ-ն անլուրջ մարդկանց դեսպան չի ուղարկում:
     Նկարում դեսպանի թեկնածու Քվինը ուսանողական տարիներին»:

3539 | 0
Facebook