Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ձայնագրությունը ծաղկաքաղ է, եթե ամբողջը ներկայացնի՝ իր համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ»․ Ջհանգիրյան

23:12, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
«Ձայնագրությունը ծաղկաքաղ է, եթե ամբողջը ներկայացնի՝ իր համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ»․ Ջհանգիրյան

«Սեղանի շուրջ մեր զրույցը տևել է 2 ու կես ժամ և ավելի, վստահ եմ, հենց սկզբից ձայնագրությունը կա, ուղղակի 14 րոպեն ծաղկաքաղ է արված»,- անդրադառնալով իր և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրությանը, ասաց ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը։

«Նստած են երեք տղամարդ, մենակ մեկը չի խոսում, բոլորն են խոսում, թվում է մոնոլոգ եմ ասում, տպավորիչ բառերն էլ իրար հետևից ասում եմ։ Պարոն Վարդազարյանը դիմել էր իր նկատմամբ վարույթ հարուցած ԲԴԽ անդամներին և խնդրել էր, որ իմ նկատմամբ էլ վարույթ հարուցեն։ Այդ ընկերները խնդրել են տրամադրել ամբողջ ձայնագրությունը, որ մանրամասն ուսումնասիրեն, նա հրապարակային մերժել է։ Դա տեղի է ունեցել 1 տարի 2-3 ամիս առաջ, բավականին հետաքրքիր թեմաներ կան այնտեղ, որոնք բացարձակ ձեռնտու չեն Վարդազարյանին հանրայնացնելու համար։ Եթե ամբողջական ձայնագրությունը ներկայացնի, իր համար բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց Ջհանգիրյանը։

3781 | 0
Facebook