Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.

Միջազգային

«Կոնկրետ առաջարկներ ունենք Բաքվին և Երևանին սահմանների հարցում». Լավրով

21:54, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
«Կոնկրետ առաջարկներ ունենք Բաքվին և Երևանին սահմանների հարցում». Լավրով

Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի աշխատանքին սահմանների բացման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
     «Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են Ադրբեջանի և Հայաստանի կողմից սահմանների սահմանազատման և սահմանագծման համար: Այս հարցում կա կոնկրետ առաջարկ»,- ասել է Լավրովը։
     Նա նաև նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խումբը որոշակի առաջընթաց է գրանցել, Մոսկվան հայկական կողմի հետ քննարկում է համաձայնեցման ենթակա հարցեր։
     «Ինձ թվում է, որ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն», - ասել է նա։

| | |
3153 | 0
Facebook